17 օգոստոսի 2012 - 11:17 AMT
Անգելա Մերկել. Գերմանիան աջակցում է եվրոյի պահպանմանը

ԳՖՀ-ն աջակցում է եվրոյի պահպանմանը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ տված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է Reuters-ը: Ընդ որում, Մերկելն ընդգծել է, որ Եվրամիությունը ֆինանսական և պարտքային խնդիրների երկարաժամկետ և կայուն լուծումների կարիք ունի:

Իր հերթին Հարփերն ընդգծել է, որ լիովին համոզված է, որ ԵՄ ի վիճակի է լուծելու իր պարտքային և ֆինանսական խնդիրները: Նշենք, որ Հարփերը նախկինում բազմիցս քննադատել է ԵՄ` փոփոխությունների դանդաղ տեմպերի համար: