17 օգոստոսի 2012 - 12:59 AMT
Facebook-ի ղեկավարի կարողությունը բաժնետոմսերի անկման պատճառով կրճատվել է 600 մլն դոլարով

Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի կարողությունը նվազել է 600 մլն դոլարով նախօրեին NASDAQ-ում վաճառքի տվյալներով ընկերության բաժնետոմսերի կտրուկ անկման պատճառով, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Facebook-ի ակցիաներն օգոստոսի 16-ին NASDAQ-ում վաճառքի առաջին ժամվա ընթացքում նվազել են 7 տոկոսով` հասնելով նվազագույն կետին` 19.69 դոլար:

Bloomberg Billonaires Index վերլուծական ինդեքսի տվյալներով, Facebook-ի 28-ամյա ղեկավարի կարողությունը գնահատվում է 10,2 մլրդ դոլար: