17 օգոստոսի 2012 - 10:47 AMT
Լյուք Մակշեյնը կխաղա London Chess Classic սուպերառաջնությունում

Հայ գրոսմայստեր Լյուք Մակշեյնը դարձել է London Chess Classic սուպերառաջնության հերթական մասնակից:

Սուպերառաջնությունում, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-10, հանդես կգան հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, Մանգուս Կարլսենը (Նորվեգիա), Վիշվանթան Անանդը (Հնդկաստան), առաջնության գործող չեմպիոն Վալդիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մայքլ Ադամսը, Հավայն Ջոնսը (Անգլիա) և Յուդիտ Պոլգարը (Հունգարիա):

Վերջին երկու մասնակիցների անունները առաջնության կազմակերպիչները կհայտարարեն ավելի ուշ: