17 օգոստոսի 2012 - 10:43 AMT
PROtransfers. «Արսենալը» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով

Ինչպես հաղորդում է PROtransfers-ը, Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ուշադրության կենտրոնում: Ֆրանսիացի մասնագետը լրջորեն դիտարկում է երիտասարդ խաղացողի թեկնածությունը, որի պոտենցիալ արժեքը 20 մլն եվրո է:

Նախօրեին «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել է, որ անգլիական ակումբը հետաքրքրված է իրենց ֆուտբոլիստով. «Ինձ զանգահարել է անգլիական առաջնության մարզիչներից մեկը` անգլիական ֆուտբոլի կարևոր դեմքերից մեկը: Նա հետաքրքրված է մեր ֆուտբոլիստներից մեկով. խոսքը հարձակվողի մասին է»: