17 օգոստոսի 2012 - 12:36 AMT
Նավթն էժանանում է ԱՄՆ ռազմավարական պաշարները բացելու հնարավորության ֆոնին

Օգոստոսի 17-ին նավթի համաշխարհային գները նվազում են այն հաղորդագրությունների ֆոնին, որ ԱՄՆ կառավարությունը կարող է օգտվել իր ռազմավարական պաշարներից նավթի գների աճը դանդաղեցնելու համար, վկայում են վաճառքների տվյալները:

Մոսկվայի ժամանակով 9:20-ի դրությամբ ամերիկյան WTI ապրանքանիշի թեթև նավթի (Light Sweet Crude Oil) սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.56 դոլարով կամ 0.59 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 95.04 դոլար:

Ավելի վաղ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հաղորդել է, որ երկրում նավթի կոմերցիոն պաշարները մեկ շաբաթվա ընթացքում նվազել են 3,7 մլն բարելով կամ 1 տոկոսով` մինչև 366.2 մլն բարել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: