ԱՄՆ-ում ստեղծվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբ

ԱՄՆ-ում ստեղծվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ին Լոս Անջելեսում ստեղծվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբ, որը պետք է համակարգի և ղեկավարի ԱՄՆ-ում կազմակերպվելիք հիշատակի միջոցառումները` 2015թ. ապրիլի 24-ին ընդառաջ:

Հանձնախմբի ստեղծմանը նախորդել էին համայնքային խորհրդակցություններ` ԱՄՆ արևմտյան ափի հայկական խոշորագույն կառույցների հետ: Հանձնախմբի ստեղծումը արտացոլում է այդ կառույցների որոշումը` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման ջանքերը կենտրոնացնել միասնական ռազմավարական ծրագրի ներքո:

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակար•ող ԱՄՆ արևմտյան ափի հանձնախումբը համակարգելու է տարածաշրջանային մարմինների գործունեությունը և սատարելու է նրանց նախաձեռնությունները:

Հանձնախումբը նաև սերտորեն համագործակցելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական մարմնի և Սփյուռքի համանման կառույցների հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---