17 օգոստոսի 2012 - 15:33 AMT
«Անզսպելիները 3»-ը կարող է համալրվել աստղային կանանցով

«Անզսպելիները 3»-ը կարող է համալրվել աստղային կանանցով: Ինչպես երեկ` օգոստոսի 17-ին, Հոլիվուդում «Անզսպելիները 2»-ի պրեմիերայի ժամանակ հայտնել է ֆիլմի ռեժիսոր Սայմոն Ուեսթը: «Ինձ դուր է գալիս այն միտքը, որ ֆիլմի հերոսները կարող են ընկերուհիներ ունենալ: Կուզենայի ֆիլմում տեսնել Անջելինա Ջոլիին, Քեմերոն Դիասին, Միլա Յովովիչին, ցուցակն անվերջ է: Դա ուղղակի հոյակապ կլիներ»,- նշել է նա, հաղորդում է E!Online-ը:

Իսկ Belfast Telegraph-ը հաղորդում է, որ Սայմոն Ուեսթը մտադիր է տղամարդկանց թվում ֆիլմի նկարահանումներին հրավիրել 81-ամյա Շոն Քոներիին: «Չգիտեմ` արդյոք առաջին 007 գործակալը կուզենա նկարահանվել, բայց ես իսկապես շատ կուզենայի ընդգրկել նրան»,- ասել է ռեժիսորը: