17 օգոստոսի 2012 - 16:20 AMT
Սիրիացի ընդդիմադիրները քարեր են նետել Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան վրա

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը ենթարկվել է մի խումբ անձանց հարձակման, որոնք աջակցում են սիրիական ընդդիմությանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը ենթարկվել է անձանց մեծ խմբի հարձակման, որոնք քարեր են նետել դեսպանատան շենքի վրա»,- ասվում է դեսպանատան կայքում տեղադրված հաղորդագրությունում: Դեսպանատան հաղորդագրության համաձայն, շենքին հասցվել է զգալի նյութական վնաս, աշխատողներից ոչ ոք չի տուժել: