17 օգոստոսի 2012 - 15:52 AMT
Մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոմեքենաները այսօր Երևանից կուղևորվեն Իրան

Այսօր, ժամը 19.00-ին մարդասիրական օգնությամբ բեռնված «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաները Երևանից կուղևորվեն Իրան: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել մարդասիրական օգնություն տրամադրել 2012 թ. օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը։ Այդ նպատակով հատկացվել է մոտ 37 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք` 26 000 տուփ տարբեր պահածոներ, մոտ 40 հազար լիտր խմելու ջուր, 81 վրան, 1000 ծածկոց, 6000 սավան, 300 ներքնակ, 460 քնապարկ և բացովի 100 մահճակալ։