17 օգոստոսի 2012 - 18:25 AMT
Յուլիա Տիմոշենկոն չի կարող ինքնուրույն տեղաշարժվել` գերմանացի բժշկի եզրակացությունը

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով բուժում է ստանում Խարկովի հիվանդանոցներից մեկում, մինչև հիմա չի կարող ինքնուրույն տեղաշարժվել, ուրբաթ օրը լրագրողներին հաղորդել է գերմանացի բժիշկ Աննետ Ռեյսհաուերը, ով ժամանել է Խարկով նախկին վարչապետի վիճակը վերահսկելու համար:

«Մինչև հիմա հիվանդը չի կարող ինքնուրույն տեղաշարժվել, առանց կողմնակի օգնության»,- բժշկի խոսքերը հաղորդում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:

Ռայսհաուերի խոսքով, հաջող բուժման համար կարևոր է, որպեսզի այն ընթանա հանգիստ վիճակում, հիվանդը պետք է խուսափի սթրեսային իրավիճակներից:

Անբավարար առողջական վիճակի պատճառով Տիմոշենկոն չի կարող ներկա գտնվել դատական նիստերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: