17 օգոստոսի 2012 - 18:27 AMT
Նորվեգիայի ոստիկանության ղեկավարը հրաժարական է տվել ահաբեկիչ Բրեյվիկի պատճառով

Նորվեգիայի ոստիկանության ղեկավար Օյստեյն Մելանդը հրաժարական է տվել ոստիկանների գործողությունների քննադատության պատճառով, որը պարունակվում է անցած տարվա հուլիսի 22-ին կատարված ահաբեկչությունների հետաքննման անկախ հանձնաժողովի զեկույցում, որոնք կատարվել էին Անդերս Բրեյվիկի կողմից: Այդ մասին հաղորդում է MIGNews-ը:

Մելանդի հայտարարությունում ասվում է, որ հրաժարականի պատճառ է դարձել այն, որ նա դադարել է իր հանդեպ վստահություն զգալ արդարադատության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս շաբաթ հաշվետվությունը հրապարակելուց հետո:

482-էջանոց զեկույցում ասվում է, որ «Բրեյվիկի հարձակումը կառավարական թաղամասի վրա կարելի էր կանխել այդ պահին անվտանգության միջոցների հաշվին: Հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ Բրեյվիկը կարող էր ավելի վաղ ձերբակալվել, քան դա տեղի է ունեցել: Հնարավոր էին ոստիկանության ավելի արդյունավետ գործողություններ»: