17 օգոստոսի 2012 - 18:57 AMT
Գարրի Կասպարովը կտրականապես հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ կծել է ինչ-որ մեկին

Ընդդիմադիր Գարրի Կասպարովը կտրականապես հերքում է լուրերն այն մասին, որ Համովինչևսկի դատարանի մոտ ձերբակալության ընթացքում նա, ընդդիմանալով, կծել է օրինապահ մարմինների աշխատակցին:

«Ես ցանականում եմ տեսնել այդ սպային: Այն, որ ես կծել եմ ինչ-որ մեկին, իսկական ցնդաբանություն է: Ես, իհարկե, փորձում էի ընդդիմանալ, սակայն այդ ընթացքում ատամներս ամուր սեղմված էին»,-ասել է Կասպարովը «Ինտերֆաքսին»:

«Գուցե նրան շունն է կծել: Այդ դեպքում թող հետևեն փորձաքննությանը, թե ում կծածն է դա»,-առաջարկել է ընդդիմադիրը: