17 օգոստոսի 2012 - 20:07 AMT
Հաքերները ավստրալացիների պլաստիկ քարտերից հանել են մոտ 25 մլն դոլար

Ավստրալիայում կիբերհանցագործները գողացել են մոտ կես միլիոն պլաստիկ քարտերի համարներ: Խաբեբաները կարողացել են գողանալ մոտ 25 մլն դոլար, հաղորդում է «Ռոսբալթը»` հղելով Sydney Morning Herald-ին:

Ավստրալիայի դաշնային ոստիկանությունն արդեն համագործակցություն է սկսել այս հարցի առնչությամբ այլ երկրների օրինապահ մարմինների հետ:

Հունիսի վերջին ԱՄՆ հաղորդել էր մի քանի երկրներում 24 ենթադրյալ հաքերների ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են ինտերնետի միջոցով ֆինանսական խաբեություններ իրականացնելու մեջ: