17 օգոստոսի 2012 - 20:28 AMT
Միթ Ռոմնին ու Բարաք Օբաման արդեն ավելի քան 500 մլրդ դոլար են ծախսել քաղաքական գովազդի վրա

2012թ օգոստոսի կեսերին ԱՄՆ-ում քաղաքական գովազդին տրամադրված ծախսերը գերազանցում են կես միլիարդ դոլարը, հաղորդում է Lenta.ru-ն:

Ինչպես նշվում է Smart Media Group Delta-ի շաբաթական զեկույցում, 2012թ ընտրությունների գովազդի համար ծախսվել է նույնքան գումար, որքան 2008-ի ամբողջ նախընտրական քարոզարշավի:

Միթ Ռոմնիի` գովազդին տրամադրած ծախսերը, գնահատվում են 273 մլն, Բարաք Օբամայինը` 239 դոլար: