17 օգոստոսի 2012 - 20:29 AMT
Եվրահանձնաժողով. ԵՄ չի աշխատում եվրագոտու կործանման սցենարների վրա

Եվրահանձնաժողովը կարծում է, որ եվրոյի գոյությունը վտանգված չէ, ինչի մասին վկայում են եվրագոտու բոլոր երկրների ղեկավարներին հանձնարարված խիստ պարտականությունները, որոնք տրվել են ԵՄ վերջին գագաթնաժողովի ընթացքում, հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Բային:

Բային ընդգծել է, որ գերատեսչությունը չի աշխատում ոչ եվրագոտու կործանման, ոչ արտակարգ պլանի ոչ էլ այլ սցենարի շուրջ:

Ինչպես նշում է Korrespondent.net-ը, այս կերպ է արձագանքել Բային` Ֆինլյանդիայի ԱԳ նախարարի բառերը մեկնաբանելու խնդրանքին: Վերջինս նշել էր, որ եվրագոտու հնարավոր կործանման հեռանկարն այքան էլ սարսափելի չէ: