17 օգոստոսի 2012 - 20:52 AMT
Լոնդոնյան օլիմպիադայի վերջին շաբաթվա ընթացքում բրիտանական խանութներում ավելացել է շամպայնի վաճառքը

Օլիմպիադա-2012-ի վերջին շաբաթվա ընթացքում Լոնդոնի John Lewisխանութների ցանցում շամպայնի վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 35 տոկոսով: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Խանութի ներկայացուցիչների տվյալներով, վաճառքի վրա անդրադարձել են, մասնավորապես, բրիտանացի մարզիկների հաջողությունները, ովքեր Օլիմպիադայում նվաճել են 65 մեդալ, այդ թվում` 29 ոսկե` այդ կերպ թարմացնելով գրեթե 1-դարյա ռեկորդը:

Լոնդոնի Օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 28-օգոստոսի 12-ը: