17 օգոստոսի 2012 - 20:26 AMT
Երկու պատերազմ և ցեղասպանություն տեսած Մովսես Դերմիշյանը անձնագիր ստացավ

Օգոստոսի 17-ին ոստիկանության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ, բաժանմունքի պետ Անդրանիկ Ադամյանը ՀՀ քաղաքացու անձնագիր հանձնեց Մարշալ Բաղրամյան գյուղի ամենատարեց բնակչին` 104-ամյա Մովսես Դերմիշյանին:

Մովսես Դերմիշյանը երկու համաշխարհային պատերազմ ու ցեղասպանություն է տեսել: Ծնվել է 1908թ Արևմտյան Հայաստանում, այնուհետև ընտանիքով գաղթել էԱրևելյան Հայաստան:

Նա Մարշալ Բաղրամյանի անունը կրող գյուղի առաջին բնակիչներից ու հիմնադիրներից է: