17 օգոստոսի 2012 - 21:25 AMT
Թուրքիայի ԱԳՆ կոչ է անում իր քաղաքացիներին չմեկնել Լիբանան

Թուրքիայի ԱԳՆ կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Լիբանան մեկնելուց` կապված վերջերս հաճախակի դարձած մարդկանց առևանգումների հետ:

Թուրքական արտաքին գերատեսչությունը նաև խորհուրդ է տալիս ուշադիր հետևել Բեյրությում հանրապետության դեսպանատան հայտարարություններին, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

ԱԳՆ լուրջ անհանգստություն է արտահայտել ` կապված Լիբանանում օգոստոսի 15 և 16 արտասահմանցիների, այդ թվում` Թուրքիայի քաղաքացիների, առևանգման հետ: