ՀԱՄԱՍ-ը հայտարարում է, որ իր շտաբը մնում է Դամասկոսում

ՀԱՄԱՍ-ը հայտարարում է, որ իր շտաբը մնում է Դամասկոսում

PanARMENIAN.Net - ՀԱՄԱՍ-ը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Դամասկոսում գտնվող իր շտաբը տեղափոխվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ներկայումս ՀԱՄԱՍ-ը մտադիր չէ շարժմանը շտաբ բացել եգիպտական մայրաքաղաքում»,-հայտարարել է շարժման քաղաքական բյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը:

Ըստ նրա, «սիրիական ճգնաժամը բացասաբար չի անդրադառնա ՀԱՄԱՍ-ի վրա: Դամասկոսում, ինչպես և ամբողջ Սիրիայի տարածքում, չկան շարժման ներկայացուցիչներ. դրանք վաղուց գտնվում են երկրի սահմաններից դուրս»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---