18 օգոստոսի 2012 - 11:45 AMT
Դավիթ Նալբանդյանն ԱՄՆ-ում հանդես կգա Winston-Salem մրցաշարում

Օգոստոսի 19-28-ն արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հանդես կգա Winston-Salem մրցաշարում, որը տեղի կունենա ԱՄՆ-ում:Մրցաշարին մասնակցելու համար Նալբանդյանը ստացել է wild card:

«Մենք ուրախ ենք, որ Դավիթը կմասնակցի մեր մրցաշարին: Նալբանդյանը մտել է համաշխարհային վարկանիշի առաջին տասնյակի մեջ և տպավորիչ արդյունքներ ցուցադրել այս տարի կայացած մի քանի մրցաշարերում: Նալբանդյանի խաղին հետևելը միշտ մեծ բավականություն է»,- հայտարարել է մրցաշարի տնօրեն Բիլ Օուքսը:

Թենիսիստը բաց կթողնի առաջին շրջանը, նրա մրցակիցը կդառնա Նիկոլայ Դավիդենկո (Ռուսաստան)- Ռոբին Հաաս (Հոլանդիա) զույգի հաղթողը:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 553.125 դոլար: