«Առավոտ». Իջեւանի հյուրանոցի շենքը քանդվելու եզրին է

«Առավոտ». Իջեւանի  հյուրանոցի շենքը  քանդվելու եզրին  է

PanARMENIAN.Net - «Առավոտ» օրաթերթը գրում է, որ Իջեւանի քաղաքապետարանի շենքի հարեւանությամբ գտնվող «Իջեւան» հյուրանոցն արդեն 15 տարի անմխիթար վիճակում է: Նախկինում քաղաքի խորհրդանիշ հանդիսացած ինը հարկանի հյուրանոցը վաղուց չի գործում, այն կիսավեր, քայքայված վիճակում է:

«Իջեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ 2007թ. փետրվարի 5-ին հյուրանոցի շենքը սեփականաշնորհվել է Էդուարդ Ավետիսյանին: Քաղաքապետարանի աշխատակիցներն այդ մարդուն չեն ճանաչում, կարծելով, որ նա Իջեւանի բնակիչ չէ: Քաղաքապետարանից տեղեկացանք, որ սեփականատերն անցյալ տարի 524 հազար դրամ գույքահարկ է մուծել:

Քաղաքապետարանում սակայն չկարողացան հայտնել` Ավետիսյանը գույքահարկի պարտք ունի՞, թե` ոչ, քանզի վերջինս հարկային հաշվետվություններ չի ներկայացրել: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ հյուրանոցի շենքի նկուղը ողողված է ջրագծի վթարի հետեւանքով կուտակված ջրերով, շենքի հիմքը դարձել է խարխուլ, այն կարող մի օր փլվել քաղաքապետարանի շենքի վրա:

Քաղաքապետը հույս հայտնեց, որ առաջիկայում օրենք կընդունվի սեփականաշնորհված եւ տարիներով անգործության մատնված շենքերի գույքահարկն ավելացնելու վերաբերյալ, որպեսզի դրանց տերերը ստիպված լինեն դրանք բարեկարգել, գործարկել»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---