Թամանյան թերակղզու ափերին գտնվել են հնագույն առևտրային նավի մնացորդներ

Թամանյան թերակղզու ափերին գտնվել են հնագույն առևտրային նավի մնացորդներ

PanARMENIAN.Net - Թամանյան թերակղզու ափերի մոտ վերջերս Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտարշավի սուզորդները հայտնաբերել են հնագույն նավի մնացորդներ և գանձեր, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ափ են հանվել մետաղադրամներ և զարդեր, Թամանյան թերակղզու ափերի մոտ` ծովի խորքում, հայտնաբերված Ֆանագորիա քաղաքը դեռ շատ գանձեր է թաքցնում»,- հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Օլխովսկին:

Գիտարշավի նպատակն է ուսումնասիրել հին հունական քաղաքի ջրասույզ եղած մասը: Նրա ծովափնյա մասը սուզվել է մ.թ 1-ին դարում ծովի մակարդակը բարձրանալու հետևանքով:

Հայտնաբերված նավի երկարությունը 16 մետր է, մոտավոր տարիքը` 13 դար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---