Արսեն Ջուլֆալակյան. Մրցումից հետո ավելի լավ գիտակցեցի, որ Օլիմպիական արծաթե մեդալն էլ է բարձր պարգև

Արսեն Ջուլֆալակյան. Մրցումից հետո ավելի լավ գիտակցեցի, որ Օլիմպիական արծաթե մեդալն էլ է բարձր պարգև

PanARMENIAN.Net - «Մրցումից հետո ավելի լավ գիտակցեցի, որ իրականում Օլիմպիական արծաթե մեդալն էլ է բարձր պարգև: Իսկապես, շատ ուրախ եմ, որ կարողացել եմ արծաթե մեդալակիր դառնալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի արծաթե և բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:

Ջուլֆալակյանը ասաց, որ իր նպատակն է եղել անպայման մեդալ նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերում և դրա համար այս ողջ ընթացքում տքնաջան աշխատել է:

«Ես գեղեցիկ մենամարտեր անցկացրի, մինչև եզրափակիչ իմ մրցակիցներին ոչ մի միավոր չեմ տվել ու նրանց բոլորին էլ հաղթել եմ երկու մրցափուլերում: Սակայն եզրափակիչում չկարողացա մարտն ավարտել իմ օգտին ու պարտվեցի»,- ավելացրեց մարզիկը:

Մի քանի շաբաթ հանգստանալուց հետո նա կվերսկսի մարզումները և կնախապատրաստվի արդեն մյուս առաջնություններին ու միջազգային մրցաշարերին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---