18 օգոստոսի 2012 - 14:39 AMT
Սիրիայի փոխնախագահը գտնվում է Դամասկոսում և սովորականի նման աշխատում իր աշխատասենյակում

Սիրիայի փոխնախագահ Ֆարուք Շարաան գտնվում է Դամասկոսում և սովորականի նման աշխատում է իր աշխատասենյակում: Այդ մասին այսօր հաղորդել է լիբանանյան «Ալ Մանար» հեռուստակայանը:

Սիրիական ազատ բանակի ռազմական խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Լուեյ ալ Միկդադը հաղորդել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքին, որ Շարաան 10 օր առաջ անհետացել է Դամասկոսից իր վրա կատարված մահափորձից հետո: