18 օգոստոսի 2012 - 14:50 AMT
Իրանի միջուկային ծրագիրն ավելի վտանգավոր չէ շատ այլ միջազգային խնդիրներից, հայտարարել է Սերգեյ Լավրովը

Իրանի միջուկային ծրագիրն ավելի վտանգավոր չէ այլ միջազգային խնդիրներից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Տարաձայնությունները, որոնք առկա են «վեցնյակի» և Իրանի միջև, շատ լուրջ են, բայց ես չէի ասի, որ դրանք ավելի լուրջ չեն, քան պաղեստինաիսրայելական և արաբաիսրայելական կարգավորումներում առկա տարաձայնությունները, ավելի լուրջ չեն, քան Մերձավոր Արևելքում զանգվածային ոչնչացման զենքից ազատ գոտի ստեղծելու հետ կապված խնդիրները»,- ասել է նա «Սկայ Նյուզ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ ոչ մի պատճառ չի տեսնում հենց իրանական միջուկային խնդիրը միակը դարձնելու մեջ: