Ստամբուլի իշխանություններն արգելել են ալկոհոլ վաճառել Բիլղուի համալսարանում միջազգային ռոք փառատոնի ժամանակ

Ստամբուլի իշխանություններն արգելել են ալկոհոլ վաճառել Բիլղուի համալսարանում միջազգային ռոք փառատոնի ժամանակ

PanARMENIAN.Net - Ստամբուլի իշխանությունները որոշում են ընդունել Բիլղուի համալսարանում միջազգային ռոք փառատոնի ժամանակ ալկոհոլի վաճառքն արգելելու մասին:

Փառատոնի հովանավորն էր թուրքական գարեջուր արտադրող առաջատար ընկերությունը, բայց փառատոնի անցկացման ամսաթիվը համընկել է Ռամադան սրբազան ամսի հետ, և տեղի մահմեդականները վրդովվել են:

Համերգի մասնակիցները ստիպված են եղել բավարարվել ջրով և լիմոնադով:

Համալսարանի վարչակազմը հիասթափություն է հայտնել քաղաքի իշխանությունների որոշման հետ կապված:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է. «Նրանք ցանկանում են մեր երիտասարդներին հարբեցողնե՞ր դարձնել: Ի՞նչ է այստեղ կատարվում»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---