18 օգոստոսի 2012 - 15:41 AMT
Լոս Անջելեսում պայքարում են բուժական նպատակներով մարիխուանա վաճառելու իրավունքի համար

ԱՄՆ-ում կազմակերպությունը, որը զբաղվում է բուժական նպատակներով մարիխուանա տարածելով, դատարանում կվիճարկի Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների որոշումը մարիխուանայի վաճառքի կետերը փակելու մասին:

Patient Care Alliance-ի ներկայացուցչի խոսքով, հիվանդների իրավունքները, ովքեր պետք է կանոնավոր կերպով մարիխուանա օգտագործեն, պաշտպանված են Կալիֆորնիա նահանգի հատուկ օրենքով, որը կանոնակարգում է այդ թեթև թմրանյութի օգտագործումը բուժական նպատակներով: Patient Care Alliance-ը ներկայացնող Մարկ Օ’Հարան քաղաքային իշխանությունների որոշումն անվանել է «դաժան և հիմար»: