18 օգոստոսի 2012 - 15:57 AMT
Սերգեյ Լավրով. Բաշար Ասադի հրաժարականի մասին հարցը պետք է լուծեն իրենք` սիրիացիները

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովըհաստատում է ՌԴ դիրքորոշումն այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը չի կարող պարտադրվել դրսից:

«Դա պետք է որոշեն իրենք` սիրիացիները: Այնպես, ինչպես ցանկացած պետությունում իր ղեկավարության ճակատագիրը որոշում է ժողովուրդը»,- ասել է Լավրովը Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայի հետ նոր պայմանագրեր չի կնքել սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ: