
Զինված լիբանանյան գրոհայինները շաբաթ օրն առևանգել են Սիրիայի երեք քաղաքացիների Բեյրութի միջազգային օդանավակայանի ճանապարհին:
Առևանգմանը մասնակցել են չորս գրոհայիններ: Առևանգումը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ ռամզատենչ լիբանանյան Ալ Միկդադ կլանի առաջնորդները հայտարարել են, որ դադարեցնում են Սիրիայի քաղաքացիներին առևանգելը:
Ներկա պահին Ալ Միկդադ կլանը պատանդ է պահում Սիրիական ազատ բանակի ավելի քան 20 անդամների: