18 օգոստոսի 2012 - 16:21 AMT
Քեթրին Էշթոն. ԵՄ-ը կաջակցի Լահդար Իբրահիմին Սիրիայի հարցով բանագնացի առաքելությունն իրագործելու մեջ

Եվրոպական միությունը շաբաթ օրը հանդես է եկել Լահդար Իբրահիմիին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի բանագնաց նշանակելու օգտին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Պարոն Իբրահիմին հիանալի դիավանագետ է, ով խորապես հասկանում է տարածաշրջանը»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:

ԵՄ կողմից տարածված հայտարարությունում նա նշել է, որ Եվրամիությունը նրան լիակատար աջակցություն կապահովի չափազանց բարդ առաքելություն կատարելու մեջ: