ԱՄՆ անօդաչու թռչող սարքը Պակիստանում հարված է հասցրել ենթադրվող գրոհայինների բազային, վեց հոգի մահացել են

ԱՄՆ անօդաչու թռչող սարքը Պակիստանում հարված է հասցրել ենթադրվող գրոհայինների բազային, վեց հոգի մահացել են

PanARMENIAN.Net - Պակիստանում` Հյուսիսային Վազիրիստան նահանգում, ամերիկյան անօդաչու թռչող սարքի հրթիռային հարվածի արդյունքում մահացել են վեց հոգի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչների խոսքով, անօդաչու թռչող սարքը երկու հրթիռներ է արձակել Աֆղանստանի հետ սահմանի մոտ գտնվող օբյեկտի վրա, որտեղ կարող էին թաքնված լինել գրոհայիններ:

Օդային հարվածը ժամանակով համընկել է Ռամադան սրբազան ամսի ավարտի տոնի` Իդ ալ Ադխայի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---