18 օգոստոսի 2012 - 15:55 AMT
Միշա Հայրապետյան անուն ազգանունը թյուրիմացաբար է դրվել շրջանառության մեջ

Այս գիշեր ինքնասպանություն գործած Միշա Քլանթարյանը Փայլակ Հայրապետյանի կրտսեր եղբայրն է:

Ոստիկանությունից ավելի վաղ PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել էին , որ մահացած քաղաքացու ազգանունը ոչ թե Հայրապետյան է, այլ Քալանթարյան, ինչն էլ շփոթության տեղիք էր տվել:

Թյուրիմացությունից խուսափելու համար նշենք, որ Փայլակ Հայրապետյանը և Միշա Քալանթարյանը հարազատ եղբայրներ են, իսկ Միշա Հայրապետյան անուն ազգանունը այս դեպքի հետ կապված շրջանառության մեջ է դրվել թյուրիմացաբար: Բանը նրանում է, որ Փայլակ Հայրապետյանը հոր մահից հետո նրա անունը վերցրել է որպես ազգանուն, մինչդեռ Միշա Քալանթարյանի ազգանունը պապականն է: