19 օգոստոսի 2012 - 16:17 AMT
Աֆղանստանի նախագահը կոչ է արել թալիբներին խոստոսվանել Ռամադանի ընթացքում իրականացրած ահաբեկչությունները

Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը կիրակի օրը, առավոտյան նամազից հետո կոչ է արել թալիբներին մեղա գալ ժողովրդի առջև, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կարզայը, լրագրողների առաջ հանդես գալով Արգ ամրոցում, Բարձրայալի թշնամիներ և ուրացողներ է կոչել բոլոր նրանց, ովքեր Ռամադանի ընթացքում ահաբեկչություններ և պայթյուններ են իրականացրել: «Այս տարի ժողովրդի թշնամիները ժողովրդի դեմ հանցագործություններ են իրականացրել սրբազան ամիս Ռամադանի ժամանակ: Նրանք ահաբեկչություններ են իրականացրել մզկիթներում, սպանել են մահմեդականների զավակների… Անկասկած, նրանք Բարձրյալի թշնամիներն են»,-ասել է Կարզայը` դիմելով «Թալիբան» շարժման առաջնորդներին: