19 օգոստոսի 2012 - 16:20 AMT
Սուդանում օդանավի կործանման արդյունքում զոհվել է 31 մարդ, այդ թվում` ապահովման և մատակարարման նախարարը

Օդանավի վթարը տեղի է ունեցել պայթյունի արդյունքում, հաղորդում է քաղավիացիայի տեղական վարչության ներկայացուցիչը

Օդանավի վթարը տեղի է ունեցել կիրակի օրը Սուդանի մայրաքաղաք Հարթումից ոչ հեռու: Վթարի արդյունքում զոհվել է առնվազն 31 մարդ: Օդանավի վթարը տեղի է ունեցել պայթյունի հետևանքով, հաղորդում է Ֆրանս Պրեսսը` հղելով քաղավիացիայի տեղական վարչության ներկայացուցչին:

Հղելով արաբական ԶԼՄ-ներին`Ռոյթերս գործակալությունը նշում է, որ զոհվածների թվում է նաև Սուդանի ապահովման և մատակարարման նախարարը` Ղազի-ալ-Սադեքը: Առայժմ հայտնի չէ, թե որ ավիաընկերությանն է պատկանել վթարի ենթարկված օդանավը: