19 օգոստոսի 2012 - 16:29 AMT
Ինգուշեթիայում մահապարտ-ահաբեկիչը իրեն պայթեցրել է ոստիկանի թաղման ժամանկ. զոհվել է 7, վիրավորվել` 11 մարդ

Ինգուշեթիայում մահապարտ-ահաբեկիչը իրեն պայթեցրել է ոստիկանի թաղման ժամանկ, ինչի արդյունքում զոհվել է 7, վիրավորվել` 11 մարդ: Հաղորդվում է, որ մահապարտից բացի, բոլոր զոհվածները ոստիկաններ են:

Ինգուշեթիայի նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովը ՌԻԱ Նովոստիին հաղորդել է, որ մահապարտ-ահաբեկչի մնացորդները ճանաչելի են, ոստիկանությունը ուշադրության կենտրոնում է պահում հանցագործության ենթադրյալ կազամակերպիչներին:

Նա ընդգծել է, որ հանցագործները կկրեն իրենց արժանի պատիժը, իսկ հանցագործության կազմակերպիչներն ու դրա մասնակիցները կբացահայտվեն: