19 օգոստոսի 2012 - 17:06 AMT
ՌԴ Մուֆտիների խորհուրդն առաջարկել է Մոսկվայի յուրաքանչյուր շրջանում կառուցել մեկական մզկիթ

ՌԴ Մուֆտիների խորհուրդն առաջարկել է Մոսկվայի յուրաքանչյուր շրջանում կառուցել մեկական մզկիթ: Մոսկվայում արդեն բնակվում է 2 մլն մահմեդական: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին կիրակի օրը հաղորդել է Ռուսաստանի Մուֆտիների խորհուրդի նախագահ շեյխ Ռավիլ Գայնուդտին:

Նա նշել է. «Պեկինում 250 հազար մահմեդականների համար նախատեսված է 70 մզկիթ, իսկ Մոսկվայում 2 մլն համար կա ընդամենը 4-ը. սա արդեն իսկ խոսուն թիվ է»:

ՌԴ մայրաքաղաքում արդեն կա 4 մզկիթ, բացի այդ, կառուցվում է նաև մոսկովյան տաճարային մզկիթի նոր համալիրը: