19 օգոստոսի 2012 - 17:05 AMT
ԱՄՆ անօդաչու սարքի ավիահարվածի արդյունքում Աֆղանստանում զոհվել են խաղաղ բնակիչներ

Աֆղանստանի արևելյան Կունար նահանգի Չապա-Դարա գավառում ԱՄՆ անօդաչու թռչող սարքի ավիահարվածի արդյունքում զոհվել են խաղաղ բնակիչներ, հաղորդում է Պաժվակ տեղեկատվական գործակալությունը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչը, շաբաթ օրը ԱՄՆ անօդաչու սարքը հրթիռային հարվածներ է հասցրել «Թալիբան» խմբավորմանը` ոչնչացնելով ավելի քան 500 գրոհայինների:

Աֆղանստանի ՆԳՆ տվյալներով, սպանվածների թվում «Թլիբան» շարժման ավելի քան 10 հրամանատարներ են: