20 օգոստոսի 2012 - 10:36 AMT
Հայաստանի շախմատի երիտասարդական հավաքականը հաղթել է Իրանի օլիմպիական ընտրանուն

Հայաստանի շախմատի երիտասարդական հավաքականը, որի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը և Ավետիք Գրիգորյանը, Թեհրանում անցկացված բարեկամական մրցախաղում 34,5:15,5 հաշվով պարտության են մատնել Իրանի ազգային օլիմպիական հավաքականին: Այն գլխավորում էր գրոսմայստեր Էհսան Ղաեմ Մաղամին:

ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում սկսվող աշխարհի կանանց առաջնության մասնակիցների կազմը: 64 շախմատիստուհիների մեջ են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: