20 օգոստոսի 2012 - 11:04 AMT
«Կրասնոդարը» ՌՖՊԼ կողմից ստացել է «Fair Play» հատուկ մրցանակ

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը 2011/12 խաղաշրջանի արդյունքներով ՌՖՊԼ կողմից ստացել է «Fair Play» հատուկ մրցանակ: Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում «Ռոստովի» հոտ հանդիպումից առաջ ակումբի ավագ Ալեքսանդր Ամիսուլաշվիլիին պատվավոր մրցանակը հանձնել է ՌՖՊԼ պատվիրակ Սալման Էսխաջիևը:

Այս մրցանակը շնորհվում է այն ակումբին, որը նվազագույն քանակությամբ խախտումներ է անում ինչպես ֆուտբոլի դաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Մրցաշարային աղյուսակում «Կրասնոդարը» 7 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: