20 օգոստոսի 2012 - 11:10 AMT
Մայքլ Ֆելպսը կարող է զրկվել մեդալներից, որոնք նվաճել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ

18 անգամ Օլիմպիական չեմպիոն ճանաչված ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսը կարող է զրկվել մեդալներից, որոնք նվաճել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ:

Պատճառն այն է, որ նա մասնակցել է ֆրանսիական նորաձևության տան համար նախատեսված ֆոտոնկարահանումներին: Սակայն ըստ ՄՕԿ կանոնադրության, օլիմպիականները իրավունք չունեին մինչև օգոստոսի 15-ը մասնակցելու գովազդային ակցիաների, որոնք խաղերին չէին առնչվում:

Խախտման համար Ֆելպսը կամ պետք է խոշոր դրամական տուգանք վճարի , կամ հրաժարվի նվաճած մեդալներից:

«Մայքլը ՄՕԿ օրենքը խախտել է անգիտակցաբար: Նա տեղյակ չէր, որ մասնակցում է գովազդային ակցիայի»,-լողորդի գործակալ Փիթեր Կարլայլի խոսքը հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: