Ջոն Լենոնի մարդասպանը կրկին դատարան է դիմել վաղաժամ ազատ արձակվելու հայցով

Ջոն Լենոնի մարդասպանը կրկին դատարան է դիմել վաղաժամ ազատ արձակվելու հայցով

PanARMENIAN.Net - Ջոն Լենոնի մարդասպան Մարկ Դևիդ Չեփմենը կրկին դատարան է դիմել իրեն վաղաժամ ազատ արձակելու հայցով: Ինչպես հայտնում է BBC-ն, դատարանի պատասխանը պարզ կդառնա այս շաբաթվա վերջին: Այդ մասին հայտնել է բանտի մամլո խոսնակը:

Չեփմենի հայցի վերաբերյալ լսումները տեղի կունենան Ուենդի ուղղիչ հիմնարկում, որը Նյու Յորքի ամենախիստ հսկվող բանտն է, և որտեղ իր ազատազրկումն է անցկացնում մարդասպանը: Նա «Ատտիկա» բանտից այդ հիմնարկ է տեղափոխվել այս տարվա մայիսին, սակայն տեղափոխման պատճառները չեն հրապարակվել:

Մարկ Դևիդ Չեփմենը նախկին «բիթլ» Ջոն Լենոնին սպանել է 1980թ. դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում նրա առանձնատան մուտքի մոտ` արձակելով 5 կրակոց, որոնցից 4-ը դիպել են երաժշտի մարմնին: 25 րոպե անց Լենոնը մահացել է հիվանդանոցում:

Չեփմենը ցմահ ազատազրկման է դատապարտվել, իսկ սկսած 2000 թվականից իրավունք ունի երկու տարին մեկ դիմել վաղաժամ ազատ արձակվելու հայցով: Նա անշեղորեն օգտվում է այդ իրավունքից և ամեն անգամ մերժում է ստանում: Այս փորձն արդեն յոթերորդն է:

Ջոն Լենոնի կինը` Յոկո Օնոն այն մարդկանց թվում է, ովքեր խնդրում են Նյու Յորքի պաշտոնյաներին բանտախցում պահել Չեփմենին` պնդելով, թե վախենում է իր սեփական և երկու որդիների կյանքի համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---