11 մարտի 2003 - 18:01 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Մարտի 11-16-ը Հայաստանում սկսվում է մայիսի 25-ին կայանալիք Ազգային Ժողովի պատգամավորների թեկնածուների առաջադրումը: Պատգամավոր կարող է ընտրվել վերջին հիմգ տարիների ընթացքում Հայաստանում բնակվող 25 տարեկանից ոչ ցածր ցանկացած քաղաքացի: Համաձայն Հայաստանի Ընտրական օրենսգրքի, խորհրդարանի 131 պատգամավորներից 75-ը ընտրվում են համամասնական կարգով կամ կուսակցական ցուցակներով եւ 56-ը` մեծամասնական կարգով կամ առանձին տարացքներով: Պատգամավորների թեկնածուների գրանցումը սկսվելու է ապրիլի 15-ից: Նախընտրական մրցարշավը կտեւի ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 23-ը: Ինչպես «Առկա» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը, ներկայիս ԱԺ գումարման լիազորության ժամկետն ավարտվում է մայիսի 30-ին: