Վահրամ Տեր-Մաթևոսյան. Նախագահական հանրապետության անցում կատարելուց Թուրքիան ավելի ժողովրդավարական չի դառնա

Վահրամ Տեր-Մաթևոսյան. Նախագահական հանրապետության անցում կատարելուց Թուրքիան ավելի ժողովրդավարական չի դառնա

PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը մեկնաբանել է Թուրքիայում իշխող «Արդարության զարգացման կուսակցության» առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերը: «Նախագահական հանրապետության անցում կատարելուց Թուրքիան ավելի ժողովրդավարական չի դառնա»,- նշել է նա:

Փորձագետի խոսքով, Թուրքիայում մեծ մտավախություններ կան, որ Էրդողանը սահմանադրական բարեփոխումների հաջող ելքի դեպքում կփորձի ստեղծել նախագահական մոդել ռուսականի նմանությամբ, որում ողջ իշխանությունը կկենտրոնանա նրա և նրա գլխավորած կուսակցության շուրջը:

Տեր-Մաթևոսյանը նշել է, որ Էրդողանի պլաններին կարող են խանգարել նաև անհաջողություններն իր ղեկավարած կուսակցության ընտրություններում:

Նա նշել է նաև իշխող կուսակցության համագումարի կարևորությունը, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին և որտեղ կքննարկվի կուսակցության կանոնադրությունը, որն արգելում է գործող պատգամավորներին և նախարարներին ընտրվել երրորդ անգամ: Նա հաղորդել է, որ Էրդողանը կողմ է այդ կետի պահպանմանը, սակայն դրան դեմ են ավելի քան 70 պատգամավորներ և նախարարներ, որնց շարքում ԱԶԿ այնպիսի ազդեցիկ դեմքեր, ինչպիսիք են Ալի Բաբաջանը և Էղեմեն Բաղիշը:

Նրա խոսքով, ԱԶԿ-ում առկա հակամարտության լուծման ուղիներից մեկը կարող է դառնալ այդ անձանց առաջադրումը նահանգապետերի և խոշոր քաղաքների քաղաքապետերի պաշտոններում: Նա մասնավորապես նշել է, որ Բաբաջանը կարող է առաջադրվել Անկարայի քաղաքապետի պաշտոնում, Բաղիշը` Ստամբուլի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---