20 օգոստոսի 2012 - 13:33 AMT
Հուլիսին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում աճել է 1,8 տոկոսով` կազմելով 120 471 դրամ

Հայաստանում 2012 թվականի հուլիսին միջին ամսական անվանական աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 1,8 տոկոսով` կազմելով 120 471 դրամ: Ընդ որում ամսական կտրվածքով աշխատավարձի ցուցանիշը աճել է 1,8 տոկոսով: Միաժամանակ 2012թ. հունվար-հուլիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 4,6 տոկոս` հասնելով 116 928 դրամի:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2012թ. հուլիսին աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 2,3 տոկոսով` կազմելով 100 016 դրամ, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 5,7 տոկոս: Ընդ որում 2012թ. հունվար-հուլիսին 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ պաշտոնյաների աշխատավարձի աճը կազմել է 4,2 տոկոս` հասնելով 93 903 դրամի:

Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը հուլիսին կազմել է 1,2 տոկոս` հասնելով 143 888 դրամի: Ընդ որում 2012թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է 1,1 տոկոս աճ: Միաժամանակ 2012թ. հունվար-հուլիսին 2011թ. նույն հատվածի համեմատ աշխատավարձերի աճը կազմել է 4,6 տոկոս` հասնելով 143 985 դրամի: