20 օգոստոսի 2012 - 19:06 AMT
Նիդերլանդների թոշակային հիմնադրամները տասնյակ միլիոններ են կորցրել Facebook-ի պատճառով

Նիդերլանդների առավել խոշոր երկու թոշակային հիմնադրամեր` ABP (Stichting Pensioenfonds ABP) և PGGM (Stichting Pensioenfonds Zorg en Welzijn), որոնք ներդրումներ են իրականացրել Facebook բաժնետոմսերում, կարող էին միլիոնավոր եվրոներ կորցնել` աշխարհի խոշորագույն սոցկայքի արժեթղթերի գների անկման պատճառով: Այս մասին հաղորդում է հոլանդական Financial Dagblad պարբերականը:

Միևնույն ժամանակ, նշում է Financial Dagblad-ը, Facebook բաժնետոմսերում հիմնադրամների ներդրումների ծավալը այնքան էլ մեծ չէ` կազմակերպությունների ներդրումների ընդհանուր ծավալները հաշվի առնելիս:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, նախորդ շաբաթ Nasdaq բորսայում Facebook բաժնետոմսերի գինը հասել է նվազագույն`19 դոլարի, մակարդակի: