ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐԻՑ ՄԵԿՆ Է ԶԲԱՂԵՑՆՈՒՄ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ, - ԳՏՆՈՒՄ Է ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ

PanARMENIAN.Net - Քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների շնորհիվ Հայաստանն առաջատար դիրքերից մեկն է զբաղեցնում Եվրասիայի երկրներում, -ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի բյուրոյի կողմից նախօրեին հրապարակած «ԱՄՆ օգնությունը Հայաստանին 2004 ֆինանսական տարում» զեկույցում: Ինչպես հիշեցվում է զեկույցում, Հայաստանն ընտրվել է այն երկրների շարքում, որոնց դրամաշնորհներ են տրամադրվելու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում: Ընթացիկ տարում ԱՄՆ կառավարությունը 89,7 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին: Ինչպես նշվում է զեկույցում, չնայած դրան եւ զգալի տնտեսական աճին` երկրի շարքային քաղաքացիները դեռեւս սեփական եկամուտների աճի կարիք ունեն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---