20 օգոստոսի 2012 - 18:13 AMT
Դավութօղլուն առաջարկում է ՄԱԿ-ին Սիրիայի տարածքում բուֆերային գոտի ստեղծել փախստականների համար

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն առաջարկել է ՄԱԿ-ին Սիրիայի տարածքում բուֆերային գոտի ստեղծել փախստականների համար:

Թուրք նախարարի խոսքով, նրա երկիրը չի կարող ընդունել Սիրիայից 100 հազարից ավել փախստականների: Տվյալ պահին Թուրքիայում փասխտականների համար ճամբարներում գտնվում են շուրջ 70 հազար հոգի: