20 օգոստոսի 2012 - 18:14 AMT
Մի շարք հարավամերիկյան երկրներ աջակցել են Ասանժին ապաստան տրամադրելու Էկվադորի մտադրությանը

Հարավամերիկյան ազգերի միությունը (UNASUR) աջակցում է Էկվադորի իշխանությունների որոշմանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու մասին: Այդ մասին ասվում է հայտարարությունում, որն ընդունվել է UNASUR անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքներով, հաղորդում է Lenta.ru-ն:

Ամփոփիչ կոմյունիկեում հանդիպման մասնակիցները համերաշխություն են հայտնել Էկվադորի իշխանություններին և երկխոսության կոչ արել` նպատակ ունենալով գտնել որոշում, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին:

UNASUR-ի մեջ մտնում են 12 երկրներ, այդ թվում` Արգենտինան, Բոլիվիան, Բրազիլիան, Վելեսուելան, Կոլումբիան և Պերուն: Եվ երկու երկրներ` Մեքսիկան և Պանաման, ունեն դիտորդի կարգավիճակ: