Մեկնարկել է «StartUp Cup» բիզնես-մոդելի մրցույթը

Մեկնարկել է «StartUp Cup» բիզնես-մոդելի մրցույթը

PanARMENIAN.Net - Հայաստանում Մեկնարկել է «StartUp Cup» բիզնես-մոդելի մրցույթը:Ստարտափների առաջնությունը նոր բիզնես-մոդելների մշակման միջազգային մրցույթ է, որը հիմնվում է նախաձեռնողական եւ տեղի ներուժի օգտագործման սկզբունքների վրա: Մրցույթին կարելի է ներկայացնել ցանկացած բիզնես-գաղափար: Մրցույթի ընթացքում մասնակից ձեռներեցներին կուսուցանեն, խորհրդատվություն կտրամադրեն և կուղղորդեն տեղի շուկային ծանոթ մասնագետները:

Հայաստանի ստարտափների առաջնության համակազմակերպիչն է Նորաստեղծ տեխնոլոգիական ձեռնարկությունների ասոցիացիան, նախաձեռնությանը աջակցում են Ձեռնարկատիրությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ Ձեռնարկատիրութան եւ կառավարման զարգացման կենտրոնը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---