20 օգոստոսի 2012 - 18:17 AMT
Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին՝ Սյունիքի մարզում ցորենի բերքն առատ է

Չնայած հացահատիկի արտադրության համար խիստ անբարենպաստ եղանակային պայմաններին՝ հանրապետության առանձին վայրերում և տնտեսություններում,մշակության տեխնոլոգիաներն ու ցանքի ժամկետները պահպանելու շնորհիվ,կարողացել են լավ բերք ստանալ: Այս մասին PanARMENIAN.Net-ին փոխանցում են Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գտվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անձամբ է համոզվել նրանում որ բերքն առատ է:

Նախարարությունից փոխանցում են նաև, որ 2011-2012 թվականների բերքաշրջանում Սյունիքի մարզն ստացել է 341,5 տոննա էլիտային, 501 տոննա առաջին վերարտադրության սերմացու, որի շնորհիվ 3717 հա-ով ավելացրել են աշնանացանի, 355 հա-ով՝ գարնանացանի ցանքերը:Այդ ընթացքում սյունեցիները մատչելի՝ պարկը 6000 դրամով ձեռք են բերել ազոտական պարարտանյութ և 1 լիտրը350 դրամով՝ դիզելային վառելիք: